Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ալցելություն բուժ հաստատություններ

08.06.2016

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շարունակում է իր աշխատանքային այցելութոյւնները մարզի բուժհաստատություններ` տեղերում ծանոթանալու խնդիրներին և վերջիններիս գործունեությանը: Հունիսի 7-ին  Շիրակի մարզպետն այցելեց ,,Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսեր,, , 8-ին`  ,,Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն,, ՓԲԸ-ներ: Մարզպետը դիսպանսերի տնօրենի և առողջապահության վարչության պետի ուղեկցությամբ շրջեց հիվանդանոցում, եղավ ռենտգեն կաբինետում, վիրահատարանում , հիվանդասենյակներում: ,,Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսեր,, ՓԲԸ-ում նոր սարքավորումների խնդիր կար, եղածը բավականին հին է. չնայած բնակչության բուժ սպասարկումն իրականացվում է այդ սարքավորումների միջոցով, այնուամենայնիվ նյութատեխնիկական բազայի թարմացման անհրաժեշտության կարիք զգացվում է: Հիվանդներն իրենց շնորհակալությունն էին հայտնում տնօրինությանը և բուժ անձնակազմիմն` բարի, մարդակյին և լավ մոտեցման ու սպասարկաման համար: Դիսպանսերի ընդհանուր վիճակից իր գոհունակությունը հայտնեց նաև Շիրակի մարզպետը, հատկապես տիրող մաքրությունից, որը, բնականաբար, մարզպետի այցելությամբ  չէր պայմանավորված: Շիրակի մարզպետը հանձնարարկան տվեց առողջապահության վարչության պետին` նախապատրաստել գրություն առողջապահության նախարարին, հնարավորինս աջակցելու նոր սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Հաջորդ այցելությունը ,,Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն,, ՓԲԸ-ն էր: Այստեղ Շիրակի մարզպետի շրջայցը սկսվեց հենց դրսից, որտեղ տեղակայված էին ճաշարանը, լվացքատունը և չորանոցը: Կենտրոնի տնօրենը դիմեց մարզպետին` բակում կիսակառույցի վերանորոգման խնդրանքով, որից հետո իրենք կկարողանան մեկտեղել լվացքատունն ու չորանոցը: Երկրորդ խնդիրը, որ նույնպես շատ կարևոր էր, պատուհանների նորացման հետ Էր կապված: Տնօրենը  տեղեկացրեց, որ միջազգային կազմակերպության ծրագիր է ներկայացրել, մարզպետն էլ հավելեց` հաստատվելու դեպքում ներդրումը կկատարվի Շիրակի մարզպետարանի կողմից: Մարզպետն առաջին հերթին անդրադարձավ Կենտրոնում տիրող մաքրությանը. նմանատիպ կազմակերպությունների համար զուգարանների մաքրությունն անհավանակն էր` պայմանավորված հիվանդների թվաքանակով, ինչը խոսում էր  ողջ աշխատակազմի սրտացավ մոտեցման մասին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25