Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն ՀՀ ԿԳՆ ,,Ընտանիք,, ՄՍ կենտրոն

09.06.2016

Հունիսի 9-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց ՀՀ ԿԳՆ ,,Ըտանիք,, մանկապատանեական ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ: ,,Ընտանիք,, բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1990թ. և առաջիններից էր հետաղետյալ Գյումրի քաղաքում, որ ձեռնամուխ եղավ դեռահասների հիմնահարցերով զբաղվելուն. նպաստեց ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, հատուկ դժվարություններ ունեցող և բազմանդամ ընտանիքների երեխաների բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը, հնարավորություններ ընձեռեց զարգացնելու նրանց ստեղծագործական ունակությունները, օգնելու հաղթահարել առօրյա դժվարությունները: Հիշյալ խնդիրների լուծման համար ,,Ընտանիք,, ԲՀԿ-ի և Կրթության ու Գիտության նախարարության համագործակցության արդյունքում 1991 թվականին ստեղծվել է ՀՀ ԿԳՆ ,,Ընտանիք,, մանկապատանեական ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը: Այս տարի ՊՈԱԿ-ը կնշի իր հիմնադրման 25 ամյակը: Շիրակի մարզպետը` տնօրեն Քնարիկ Ահարոնյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում, այցելեց բոլոր 19 խմբակները, ծանոթացավ սաների աշխատանքներին, զրուցեց մանկավարժների հետ, լսեց վերջիններիս խնդիրները: Շիրակի մարզպետը զրուցեց նաև սպասասրահում երեխաներին սպասող ծնողների հետ, ովքեր իրենց երախտիքի և գոհունակության խոսքերը հղեցին տնօրինության հասցեին, հավաստիացնելով, որ միայն այն հանգամանքը, որ կենտրոնն իր գոյության 25 տարիների ընթացքում առանց վարձավճարի իրենց երեխաներին տվել է կրթություն և տարբեր ոլորտներում մասնագիտանալու  հմտություններ, հետագայում իրենց կյանքը դրսևորելու հնարավորություն, դա արդեն խոսում է կենտրոնի բացառիկության մասին: Կենտրոնում գործող 19 խմբակներ հաճախում են 5-18 տարեկան 1600 դեռահասներ և պատանիներ:Ուսուցումը կենտրոնում բացառապես անվճար է: Անհրաժեշտ ուսուցողական նյութերն ու պարագաները նույնպես երեխաներին կենտրոնի կողմից տրանադրվում են անվճար:
Մասնագիատական ուսուցումն իրականացվում է համապատասխան ուսուցողական ծրագրերը զուգակցելով տեսական գիտելիքների ու գործնական աշխատանքների հետ:
Կարողություններն ու հմտությունները գնահատող հանձնաժողովի որոշմամբ` շրջանավարտներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ:
Կենտրոնի կիրառական արվեստի և գեղարվեստական խմբակների սաներն իրենց ելույթներով և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներով բազմիցս մասնակցել են հանրապետական տոնակատարությունների և փառատոնների: Կազմակերպվել են նաև բարեգործական ակցիաներ Հայաստանի գյուղերում, շրջաններում, Գյումրու մանկատներում, նախակրթարաններում և Ծերերի տանը: 2003թ. կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների Սուրբ Ծննդի և Ամանորի թեմաներթվ աշխատանքները Մոնակոյում անցկացված միջազգային նկարչական մրցույթում արժանացել են մրցանակների: 2004-2013 թվականներին պատանեկան նկարչական միջազգային մրցույթներում նկարչական խմբակի սաների աշխատանքները արժանացել են գնահատանքի և մրցանակների: Շախմատի և սպորտային խմբակի սաները, մասնակցելով քաղաքային և մարզային մրցաշարերի, գրավել են մրցանակային տեղեր: ,,Ընտանիք,, կենտրոնը, մասնագիտական ուսուցմանը զուգահեռ` համագործակցելով արտասահմանյան և տեղական կազմակերպությունների հետ, իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: Հիմնադրման օրվանից սերտ համագործակցության մեջ է եղել Ֆրանսիական SPFA, Ֆրանսիական ,,Mission enfance,, , ,,Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ,, ,  ,,Հայկական Կարիտաս,, , ,,World Vision Հայաստան,, , ,,Նաիրի SS կոնսորցիում,, , ,,Ամերիկյան ARA,,  կազմակերպությունների հետ` վերջիններից ստանալով տարբեր տեսակի օգնություններ կենտրոնի և սաների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44