Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատամարտիկների ու զոհված զինծառայողների ընտանիքներին հանձնվեցին հանգստյան հավաստագրեր

09.06.2016

Հունիսի 9-ին ,,Հատուցում,, ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանն ազատամարտիկների ու զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնեց Սև ծովի ափին 7 օրյա հանգիստ անցկացնելու հավաստագրեր: Արդեն 6-րդ տարին է, ինչ Շիրակի մարզում ծրագրին իրականացվում է ,,Արտ,, ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանի նախաձեռնությամբ, որին աջակցում են նաև մի շարք համայնքներիի ղեկավարներ: Այս տարի մեկ շաբաթ հանգիստը ծովափում անցկացնելու հնարավորություն ստացան մարզի 42 համայնքի 95 ազատամարտիկ և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ:
ՀՀ Շիրակի մարզպետը կոչ արեց համայնքներիի ղեկավարներին լինել ազտամարտիկների կողքին և հնարավորության սհմանում աջակցել այս ծրագրին. ,,Մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, ու եթե ուզում ենք հաղթանակը մերը լինի, ուրեմն պետք է գնահատենք այս տղաների կատարածը, եթե չենք գնահատում , ապա հարջորդ անգամ 10-ազատամարտիկի փոխարեն դիրքերում կլինեն 5-ը:Պետք է ազատամարտիկները տեսնեն ու հասկանան, որ մենակ չեն,,:
Հավելենք, որ, ,,Հատուցում,, ծրագիրն այս տարի ոչ միայն Շիրակի, այլև Լոռու մարզն է ընդգրկել: Հունիսի 25-ին Լոռու մարզից Վրաստանի Քոբուլեթի քաղաք կմեկնի առաջին խումբը, Շիրակի մարզից` խմբերը կմեկնեն հուլիսի 1-ին և 7-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23