Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում,, ծրագրի շարունակությունը Շիրակի մարզում

13.06.2016

Հունիսի 13-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակներից կամ աղետներից համայնքնները և նրանց բնակչությունը պաշտպանելու նպատակով ,,Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում,, ծրագրի շնորհանդեսը, որի շրջանակներում նախատեսվում է ձևավորել համայնքային թիմեր, որոնց միջոցով կբարձրացվեն համայնքի կարողությունները աղետներին նախապատրաստման, արձագանքման և կանխարգելման գործողություններ ծավալելու հարցում: Ծրագրի տևողությունը 2016 թվականի մայիսից, մինչև 2017թվականի սեպտեմբերն է: Հայաստանից որպես թիրախային մարզ ընտրվել է Շիրակն իր 25 թիրախային համարվող համայնքներով: Ծրագրն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերություն կողմից, որի դոնոր կազմակերպություններն են` Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը, Դանիական, Իսլանդական, Ավստրիական Կարմիր խաչի ընկերությունները: Ծրագրին աջակցում են Կարմի խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների միջազգային ֆեդերացիան: Ձևավորված թիմերը կծառայեն համայնքային մակարդակում աղետների կառավարման հիմնահարցերն առավել լայն զանգվածներին հասանելի դարձնելու, ինչպես նաև համայնքային տարեկան և քառամյա պլաններում և բյուջեներում աղետների ռիսկերը նվազեցնելուն: Կարելի է ենթադրել, որ համայնքային թիմերի անդամների ընտրությունը կարևոր գործընթաց է, որը պետք է կատարվի` համաձայն նախապես սահմանված ցուցիչների և հաշվի առնվի թեկնածուների մասնագիտական և կրթական մակարդակը, ինչպես նաև հասարակության շրջանում նրանց վայելած հեղինակությունն ու վստահությունը: Ավելին` անհրաժեշտ նախապայման է նաև յուրաքանչյուր թեկնածուի ինքնակամ և կամավոր թիմում ընդգրկվելը, այլ ոչ թե պարտադրաբար, կամ որևիցէ նյութական կամ անձնական ակնկալիքով: Յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ այն միտված է իր, համայնքի և համայնքի բնակչության պաշտպանությանը և աղետների նկատմամբ նրանց խոցելիության նվազեցմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59