Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության ղեկավարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

14.06.2016

Հունիսի 14-ին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ.Լոքյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Վարչապետի առաջին կանգառը Գյումրու արվեստների ակադեմիան էր, ուր տեղակայված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերը:Կառավարության ղեկավարն ուսումնական հաստատություններում ծանոթացավ ուսումնական գործընթացին, նույնիսկ ներկա գտնվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքի փորձին, հաջողություն մաղթեց վերջիններիս: Այնուհետև վարչապետն այցելեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ. ԲՈՒՀ-ում շրջայցից և ծրագրերին ծանոթանալուց հետո Հ.Աբրահամյանն ուղևորվեց տեքստիլի արտադրությամբ զբաղվող Գյումրու ,,Սասստեքս,, ընկերությանը պետության աջակցությամբ տրամադրված շինություններ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:Վարչապետին զեկուցեցին, որ շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտակա ամիսներին, որի շնորհիվ Գյումրին կունենա մոտ 400 նոր աշխատատեղ: Նախատեսվում է ընկերության արտադրանքն արտահանել Եվրոպա: Աշխատանքային այցի հաջորդ կանգառը ՀՀ Շիրակի մարզպետարանն էր, որտեղ տեղի ունեցավ խորհրդակցություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց Գյումրիում գործող ԲՈւՀ-երի կրթության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող առաջարկություններ, որին հաջորդեց ԲՈւՀ-երի ռեկտորների առաջարկություններն ու դիտարկումները՝ քննարկվող հարցի շուրջ: Վարչապետը հանձնարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարին` շարունակել քննարկումները բարձրացված հարցերի շուրջ և ներկայացնել առաջարկություններ: Խորհրդակցությունից հետո կառավարության ղեկավարն այցելեց քանդակագործ Ս. Մերկուրովի անվան Տուն թանգարան, որտեղ տեղի էին ունենում հիմնանորոգման աշխատանքներ` ՀՀ պետբյուջեից հատկացվել Է 35 մլն դրամ: Վարչապետին տեղեկացրին, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն աշնանը: Այնուհետև Հ. Աբրահամյանն այցելելց Ախուրյան համայքում կառուցվող բնակելի շենքերի շինհրապարակ, ծանոթացավ շինարարական աշխատանքներին: Նշենք, որ ՀՀ պետբյուջեից 800 մլն դրամ է հատկացվել ծրագրի իրականացման նպատակով, որի ավարտին բնակարանամուտ կտոնի 104 ընտանիք: Շիրակի մարզում ՀՀ Վարչապետի վերջին կանգառն Ախուրյանի ջրամբարն էր, որը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ է ամբողջությամբ լցվել, ջրամբարում այս պահին առկա է 540 մլն խմ. ջուր, ինչը հնարավորություն կտա ոռոգել Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 30 հազար հեկտար հողատարածքներ: Հավելենք. ՀՀ Վարչապետն աշխատանքային այցի ընթացքում մեկ անգամ ևս նշեց, որ Շիրակի մարզը գտնվում է ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում և ավելացրել, որ պետությունն իրականացնելու է նախատեսված բոլոր ծրագրերը՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59