Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի հիմնարկեքի արարողությունը

17.06.2016

Հունիսի 17-ին Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ տրվեց ,,Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի,, Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ /18,7կմ/ և Լանջիկ-Գյումրի /27,5կմ/ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը: Շինարարական աշխատանքների սկիզբն ազդարարող հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլոն, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, դոնոր ֆինանսական կառույցների ղեկավարներ, շինարարական և վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիմնարկեքի արարողությունը նշանավորվեց կառուցվելիք ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ:
Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի նպատակը` միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապելն է հյուսիսի հետ` կրճատելով այն 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի: Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով` որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած կազմակերպություն, չինական Սինոհիդրո Քորփորեյշն ընկերության հետ ստորագրվել են Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների 46,2 կմ ճանապարհի կառուցման կապալային համապատասխան պայմանագրեր` շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ Տրանշը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Այս հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Եվրոպական Միությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև 12 մլն. եվրո դրամաշնորհ: Ինչպես նշում են
պատասխանատուները, ԱԶԲ-ի 100 միլիոն դոլար վարկն ուղղվելու է Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցմանն ու տեխնիկական հսկողությանը, իսկ ԵՆԲ-ի հետ կնքված 72 մլն. Եվրոյի համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցումը և հսկողությունը , ինչպես նաև Գյումրի-Բավրա հատվածի նախագծումը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է համապատասխանաբար` 2018 թվականի տարեվերջին և 2019 թվականի տարեսկզբին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22