Նորություններ
ԳՊՄԻ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողություն
18.06.2016
Հունիսի 18-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 200 մագիստրոս-շրջանավարտների հանձնվեցին ավարտական դիպլոմներ: Նրանցից 25-ը ստացան գերազանցության դիպլոմ: Բուհի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ծնողներ, բարեկամներ ու հարազատներ, զլմ ներկայացուցիչներ: Շիրակի մարզպետի և բուհի ռեկտորի ողջույնի խոսքերից հետո, գերազանցությամբ ավարտած 25 ուսանողների հանձնվեց դիպլոմները, որից հետո, ուսանողները երդվեց բարձր պահել մանկավարժի կոչումը, ծաղկեցնել հայ դպրությունը: Ուսանողներին իրենց երաժշտական ողջույնեը հղեցին երգիչներ Մուրադ Մալխասյանն ու Կարեն Աթոյանը: Միջոցառման ավարտին շրջանավարտներին շնորհավորեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: