Նորություններ
Ուղերձ բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2016
Հարգելի բուժաշխատողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժշկի մասնագիտությունը և պատվաբեր առաքելությունը մեր ժողովրդի կողմից մշտապես արժանացել է խորին հարգանքի և գնահատականի:
Հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, դուք կարողացել եք ցուցաբերել մասնագիտական բարձր հմտություն, անսահման տոկունություն և քաջություն` լուծելու ձեր առջև ծառացած բազում խնդիրներ և հաղթահարելու շատ դժվարություններ որոնք առկա են մեր կյանքում քաղաքացու կյանքի ու առողջության պահպանման գործում:
Չնայած մարզի առողջապահական ոլորտը մշտապես գտնվում է մեր պետության ուշադրության կենտրոնում, լուծվում են բազմաթիվ խնդիրներ, ստեղծվում նորմալ աշխատանքային պայմաններ` բնակչության բուժսպասարկումը լավագույնս ապահովելու համար, սակայն կան դեռևս չլուծված և լուծում պահանջող շատ խնդիրներ:
Շնորհավորելով ձեր մասնագիտական տոնը` ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր դժվարին, ազգանվեր և բոլորիս համար շատ կարևոր ու պատասխանատու աշխատանքում:
Ամենաջերմ բարեմաղթանքներով` Հովսեփ Սիմոնյան