Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եվս մեկ մարզական ձեռքբերում

21.06.2016

 

Հունիսի 20-ին  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մարզահամալիրում կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ,, մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին  հանրապետության բոլոր մարզերի և ԼՂՀ-ի նախադպրոցական հիմնարկների թիմերը: Միջոցառմանը Շիրակի մարզը ներկայացնում էր մրցույթի մարզային փուլի մրցումներում հաղթող ճանաչված  Ախուրյանի Լեոնարդո Գմյուրի անվան նախակրթարանի ,,Ծիածան,,  թիմը:

    Մրցութային ծրագրով անցկացված 5-ը մրցաձևերից 4-ում անգերազանցելի էին ախուրյանցի երեխաները: Վերջնական հաշվարկում մրցանակային եռյակը ստացավ  հետևյալ տեսքը.

 1-ին տեղ՝  Շիրակի մարզ- 53 միավոր,  2-րդ տեղ՝  Լոռու մարզ - 48 միավոր, 3-րդ տեղ՝  Սյունիքի մարզ- 45 միավոր

   Ախուրյանի  նախակրթարանի թիմը հավաստագրից, ոսկե մեդալներից ու հաղթողի գավաթից զատ ստացավ   նաև 550.000 դրամ դրամական մրցանակ: 

   Հավելենք, որ ,,Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ,, մրցույթն անցկացվում է 2-րդ անգամ: 2015 թվականին կայացած անդրանիկ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլում ևս  հաղթող էր դարձել և  կրկին ՀՀ Նախագահի կողմից սահմանված 1-ին մրցանակին  արժանացել Շիրակի  մարզի Ախուրյան համայնքի Լ.Գմյուրի անվան նախակրթարանի  ,,Ծիածան,, թիմը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58