Նորություններ
Ավարտվեց Ամասիայի ֆուտբոլի առաջնությունը
27.06.2016
Հունիսի 26-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի նորակառույց ֆուտբոլի դաշտում տեղի ունեցավ Ամասիայի և Բանդիվանի թիմերի եզրափակիչ հանդիպումը: 2014 թվականին Ամասիա համայնքում շահագործման հանձնվեց արհեստական խոտածածկույթով ֆուտբոլի խաղադաշտը: Ամասիան հանրապետության միակ գյուղական համայնքն է, որն այսօր ունի նման յուրահատուկ խաղադաշտ: 2016 թվականի հունիսի 5-ից 26-ը` Ամասիայի համայնքապետարանի նախաձեռնությամբ, հարմարավետ այդ խաղադաշտում կազմակերպվեց ֆուտբոլի Ամասիայի տարածաշրջանային հերթական առաջնությունը: Մրցումներին մասնակցեցին 9-ը թիմեր, որոնք մրցեցին շրջանաձև եղանակով: Քսանօրյա համառ պայքարում հաղթող ճանաչվեց Ամասիայի թիմը: Մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Բանդիվան և Ջրաձոր համայնքների թիմերը: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով հավաստագրերով, ու փոխանցիկ գավաթով: Հուշանվերներով ու հավաստագրերով պարգևատրվեցին նաև առաջնությունում լավագույնը ճանաչված դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանը և հարձակվողը: Հավելենք, որ Ամասիայի համայնքապետարանից զատ մրցումների կազմակերպման աշխատանքներին զգալի աջակցություն ցուցաբերեց Ամասիայի մարզաշխարհի լավ բարեկամ, Ամասիայի ճանշինի պետ Մարսել Կարապետյանը: