Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

9-րդ հերթական աշխատանքի տոնավաճառը Գյումրիում

29.06.2016

Հունիսի 29-ին ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ Գյումրիում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած 9-րդ աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 34 գործատու` 225 առկա և 643 սպասվելիք թափուր աշխատատեղերով: Տոնավաճառին ներկա էին ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության պետ Ա. Մանգասարյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Հ. Արշակյանը:
Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն
ունեցան ծանոթանալու Շիրակի մարզի աշխատաշուկային, պետության
կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք
աշխատանք գտնելու հնարավորություններ են հատկապես
աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար։ Պատասխանատուների հավաստմամբ` Գյումրի քաղաքում 2016թ.-ի հունիսի 1-ի ղրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13 382, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 24.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 84,4%-ը, կամ 11 293 մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.9 %-ով։ Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71.8%-ը։ ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքում նշեց.   ,,Մեզանում ձևավորվեց աշխատանք փնտրելու և գտնելու մի նոր մշակույթ: Եթե նախորդ տարիներին տոնավաճառներին մասնակցում էին շուրջ 25 գործատու` 150-ից մինչև 350 աշխատատեղի առաջարկով, ապա այս տարի տոնավաճառին մասնակցում են երեք տասնայկից ավելի գործատուներ` շուրջ 800 աշխատատեղի առաջարկով, որն աննախադեպ է` անցած տարիների հետ համեմատած: Հուսանք, որ այս տոնավաճառն էլ աչքի կընկնի առաջարկների բազմազանությամբ և եթե տոնավաճառի ավարտից հետո ունենանք աշխատանքով ապահովված 300 կամ 400 քաղաքացի, ուրեմն հաստատ համոզված եղեք, որ այդ 400 ընտանիքներում որոշակիորեն կմեղմվի սոցիալական խնդիրը,,: Այնունետև մարզպետը հաջողություն մաղթեց տոնավաճառի մասնակից գործատուներին, աշխատանք փնտրողներին և միջոցառման կազմակերպիչներին և հորդորեց նոր թափ հաղորդել ավանդական դարձած այս գործընթացին` ի նպաստ մեր քաղաքացիների բարեկեցության և մեր ընտանիքների ամրության ու հզորացման: Հավելենք, որ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, տեխնիկները, վարորդները, վաճառողները և այլն։
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 370 աշխատանք փնտրող, որից 287-ը աշխատաշուկայում անմրցունակ անձ են համարվում։ 2016թ. մայիս 31-ի դրությամբ տարածքային կենտրոնների կողմից հավաքագրված թափուր աշխատատեղերի /ներառյալ կրկնվող թափուր աշխատատեղեր/ թիվը կազմում է 365:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22