Նորություններ
Մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը
01.07.2016
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը: Շիրակի մարզի ամառային զորակոչի առաջին զինակոչիկները զորակոչվեցին Գյումրու, Արթիկի և Ախուրյանի զինվորական կոմիսարիատներից: Գյումրիում զորակոչիկներին ճանապարհ դնելու միջոցառումն ինչպես ձմեռային զորակոչի ժամանակ, ամառայինը ևս կազմակերպվել էր Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ` գնդապետ Մարտիրոսյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ: Զորակոչիկներին ողջունեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին Հովսեփ Սիմոնյանը, Ռուբեն Սանոյանը, Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը: Տերունական աղոթքից հետո, երգ ու պարով զորակոչիներն իրենց տեղերը զբաղեցրեցին ավտոբուսներում և մեկնեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան: Մենք էլ միանալով բոլոր բարեմաթղանքներին` ցանկանում ենք անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ: