Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվեց Ալեքսան Առաքելյանին նվիրված հուշակոթող

03.07.2016

Հուլիսի 3-ին Գյումրիում` հայրական տան հարևանությամբ, բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում  նահատակված, ,, Մարտական խաչ,, 1-ին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշապատ ցայտաղբյուրը: Հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նրա կինը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Ներկա էր նաեւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Խաչքարի հեղինակն ու քանդակագործը Ռաֆիկ Սարիբեկյանն է: Նշենք, որ հուշակոթող տեղադրելու նախաձեռնությունը Գյումրու ավագանու անդամ ԲՀԿ-ական Արմեն Բադեյանինն էր: Բացման պատիվը վերապահվեց փախգնդապետի երեխաներին և ՀՀ պաշտպանության նախարարին: Սեյրան Օհանյանն իր ելույթում շնորհակալություն ու երախտիքի խոսքեր հղեց նախաձեռնողներին.,,Ալեքսան Առաքելյանին հիշատակի տուրք տալով՝ հիշում ենք ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, ինչպես նաեւ 2014-2015 թվականին մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում բոլոր նահատակվածներին,,:
Նախարարի խոսքերով, Ալեքսան Առաքելյանի անկյունը պետք է ռազամահայրենասիրական դաստիարակության դասարան դառնա, խմելով այս ջուրը՝ սերունդները հասկանան, որ մեր հերոսների կյանքը ջրի նման երկարել է: ՀՀ Շիրակի մարզպետն էլ իր հերթին երախտիքի և շնորհակալական խոսքեր հղեց Ալեքսան Առաքելյանի և նախատակված բոլոր հերոսների ծնողներին, նրանց հարազատներին, ուսուցիչներին .,, Մատաղ սերնդին հայեցի կրթելու և դաստիարակելու շնորհիվ` մեկ անգամ ևս ապացուցվեց հայի գոյության եզակի հատկանիշը` ապրել, արարել և հերոսաբար զոհվել` հանուն հայրենիքի ազատության: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսներին,, ,- նշեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58