Նորություններ
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է
05.07.2016
Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ: 21 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց իր ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ստեղծելու գաղափարը, ընդունվեց մեր երկրի հիմնական օրենքը, որը 2005 և 2016թթ. համաժողովրդական հանրաքվեների արդյունքում բարեփոխումից հետո նորովի է իրականացնելու իր հիմնական առաքելությունը` դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորն ու պաշտպանը:
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության՝ համաժողովրդական քվեարկության արդյունքում բարեփոխված Սահմանադրությունը կապահովի բոլորի հավասարությունն օրենքի առջև` կարգավորելով պետության ներքին և արտաքին հարաբերությունները, ստեղծելով նոր հնարավորություններ` խորացնելու և զարգացնելու ժողովրդավարական արժեքները, կերտելու ավելի հզոր հայրենիք:
Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ` լիահույս եմ, որ որպես մեր անկախ պետության հիմնասյուն` Սահմանադրությունը հետայսու էլ կծառայի մեր երկրի բնականոն զարգացմանը և ժողովրդի բարօրության ապահովմանը:
Այս հիշարժան օրվա առիթով բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և խաղաղություն:
Ամենաջերմ բարեմաղթանքներով`
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ