Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկու կարկտահարություն երկու օրում

06.07.2016

 Հուլիսի 2-ին Շիրակի մարզում տեղի ունեցած կարկտահարությունը բավականին լուրջ վնասներ էր պատճառել մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Հովունի, Մայիսյան համայնքների ցանքատարածություններին: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատանքային խումբը չէր հասցրել ճշգրտել կարկտահարության պատճառած վնասների չափը, երբ հուլիսի 4-ին կրկին նույն համայնքների ցանքատարածությունները կարկտահարվեցին: Հուլիսի 5-ին հուսահատված բնակիչները դիմեցին ծայրահեղ միջոցի` փակելով Գյումրի-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը`պահանջելով մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում: Բնակիչների հետ հանդիպեցին մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը և   մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Այնուհետև մի քանի քաղաքացիներ` Մարմաշեն և Վահրամաբերդ համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, ով լսեց բնակիչներին, նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին ոչ թե վնասների փոխհատուցման հարցերին, այլ հստակ առաջարկներ էին` հակակարկտային կայաններ տեղադրելու վերաբերյալ: Շիրակի մարզպետը հանձնարարեց հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` կարկտահարությունից տուժած մնացած երեք համայնքների ղեկավարների մասնակցությամբ` քաղաքացիների կողմից բարձրացված հարցի լուծման հնարավոր տարբերակների քննարկման համար: Հուլիսի 6-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն`  ՀՀ Շիրակի փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսությա և  բնապահպանության վարչության պետի, ինչպես նաև վերը թվարկված համայնքների ղեկավարներ  մասնակցությամբ: Քննարկվեցին տարբեր հարցեր ու տարբերակներ` բնակչության կրած վնասները մեղմելու ուղղությամբ: Բայց ամենակարևորը` հակակարկտային կայանների տեղադրման հարցն էր, քանի որ ամենալավ փոխհատուցումը դեռևս երաշխիք չէ նոր կարկտահարությունից խուսափելուու համար: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց ամենասեղմ ժամկետում տեղադրել երեք հակակարկտային կայան այն բաց տարածքներում, որտեղից կարկտաբեր ամպեր են թափանցում տարածքներ: Կայանների տեղադրման գործընթացին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում պատրաստակամություն հայտնեցին Մարմաշեն,  Վահրամաբերդ և Բյուրակն համայնքների ղեկավարները: Աշխատանքային խորհրդակցությունից անմիջապես հետո մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հանձնաժողովի անդամները` համայնքների ղեկավարների հետ, մեկնեցին տարածքներ` տեղերում գնահատելու վնասի չափը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32