Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաբացվեց ,, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի,, Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան

14.07.2016

Հուլիսի 14-ին վերաբացվեց ՀՀ առողջապահության նախարարության
,,Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի,, Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան, որին ներկա էին ՊՎՆԳ Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն դր.Էլիզաբեթ Ջորջը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ Շիրակի մարապետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային և քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ: Շենքը վերանորոգվել է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համատեքստում` ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կենսաբանակ ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի /ԿՈՆՀԾ/ շրջանակում: Բնակչության առողջության պահպանումը ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է, որի ուղղությամբ շարունակաբար և հետևողականորեն հզորացվում են հանրային առողջապահական կարողությունները: Երկիրը զգալի ջանքեր է գործադրում լաբորատոր համակարգի զարգացման ուղղությամբ, և այս առումով կարևորվում է ,, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի,, Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի` միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցումն ու վերազինումը: ՀՀ առողջապահության  նախարարն իր խոսքում նշեց, որ ներկայումս ՀՀ նախագահի կողմից իրականացվում է մարզերի համաչափ զարգացման ծրագիր, որի արդյունքում հնարավոր կլինի այս ոլորտում բացահայտել և վերահսկել բոլոր վտանգները: Իրենց ելույթներում Շիրակի մարզպետը և Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեցին այդ անչափ կարևոր ծրագրի իրականացման համար, հատկապես Շիրակի մարզում: Հավելենք, որ ծրագիրը շարունակական է. նախատեսվում է 2017թ ավարտին հասցնել Լոռու, Գեղարունիքի և Սյունիքի մարզերի տարածաշրջանային լաբորատորիաների վերաբացման աշխատանքները: Կենտրոնի ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց  ՀՀ առողջապահության նախարարին, Գյումրու քաղաքապետին և ՊՎՆԳ  Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն դր.Էլիզաբեթ Ջորջին: Միջոցառման մասնակիցները շրջեցին հիմնովին վերանորոգված շենքում, եղան կենտրոնի համապատասխան բաժիններում: Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված բարձրորոկ աշխատանքի համար: Միջոցառման ավարտին ՀՀ առողջապահության նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելեց Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից էլ մեկնեց մարզի Ձիթհանքով համայնք` տեսնելու վիրավոր զինծառայողին, որին անմիջապես շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխեցին մայրաքաղաքի զինվորական հոսպիտալ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59