Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց ,,Բարեկամություն,, 9-րդ միջազգային մրցաշարը

15.07.2016


Հուլիսի 14-17-ը Գյումրիում տեղի ունեցավ գեղարվեստական մարմնամարզության <<Բարեկամություն>> 9-րդ միջազգային մրցաշարը: Միջոցառման կազմակերպիչը ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցն է: Մրցումներին իրենց մասնակցությունն էին բերել Երևանի, Շիրակի և Սյունիքի մարզերի, Վրաստանի Թբիլիսի, Քութաիսի ու Բաթումի քաղաքների հավաքական թիմերն, ինչպես նաև անհատ մասնակիցներ ՌԴ Սոչի քաղաքից: Մասնակիցների ընդհանուր թիվը՝ շուրջ 180 մարդ: Մարզուհիները մրցեցին տարբեր տարիքային խմբերում՝ պատանեկանից մինչև սպորտի վարպետի նորմատիվային ծրագրերով: Արդեն 2-րդ տարին է ինչ մրցաշարի ծրագրում բացի անհատական ելույթներից ընդգրկվել են նաև խմբակային վարժություններ: Մրցաշարի լավագույն մարզուհի ճանաչվեց միջազգային մրցահարթակներում մասնակցության մեծ փորձ ունեցող Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ներկայացնող Սալոմե Ուրուշաձեն: Մրցումներում լավագույնս հանդես եկան Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզուհիները: Սպորտի վարպետի ծրագրով մրցապայքարում աչքի ընկան Ամալյա Ալեքսանյանը, Ազատուհի Կարճիկյանը, Գոհար Հովհաննիսյանը,Ժաննա Գալստյանը, Ժաննա Բալոյանը և Ալվարդ Կարախանյանը: Պատանեկան կարգի ծրագրում իրենց լավագույնս դրսևորեցին Սուսաննա Մաթևոսյանը, Լենա Մկրտչյանը, Ինգա Գրիգորյանը և Մերի Մկրտչյանը:
Մրցաշարը ցույց տվեց, որ մեր հանրապետությունում և մասնավորապես Շիրակի մարզկենտրոն Գյումրիում գեղարվեստական մարմնամարզությունն իրավմամբ մասսայականություն և հեղինակություն է վայելում:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32