Նորություններ
Գյումրու ,,Փյունիկ,, հաշմանդամների միությունը դարձավ 20 տարեկան
15.07.2016
Հուլիսի 15-ին լրացավ Գյումրու ,,Փյունիկ,, ՀԿ-ի հիմնադրման 20-րդ տարեդարձը: Կազմակերպության ծննդյան տարելիցի կապակցությամբ փյունիկցիներին ընդունեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Ծավալվեց ջերմ և անմիջական զրույց: Կազմակերպության հիմնադիր նախագահ Արմինե Նիկողոսյանը ներկայացրեց հունիսի 14-16-ը Երևանում տեղի ունեցած հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնի մասնակիցների գրանցած արդյունքները: Մրցումներին 7 մարզաձևերում մասնակցել է 18 ներկայացուցիչ, ընդհանուր հաշվարկում մեր մարզիկները նվաճել են 12 մեդալ, որից` 5 ոսկի, 2 արծաթ և 5 բրոնզ: Օգոստոսի երկրորդ կեսին Ծաղկաձորում մասնակցելու են ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն հաշմանդամ մարզիկ,, մրցույթին, իսկ սեպտեմբերին Ռիո դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերում հանդես կգա ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը: Շիրակի մարզպետը ողջունեց փյունիկցիներին ձեռք բերած հաջողությունների համար և ցանկացավ նորանոր նվաճումներ երկու կարևորագույն մրցաշարերում` հատկապես պարաօլիմպիկ խաղերում: