Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու ,,Փյունիկ,, հաշմանդամների միությունը դարձավ 20 տարեկան

15.07.2016

Հուլիսի 15-ին լրացավ Գյումրու ,,Փյունիկ,, ՀԿ-ի հիմնադրման 20-րդ տարեդարձը: Կազմակերպության ծննդյան տարելիցի կապակցությամբ փյունիկցիներին ընդունեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Ծավալվեց ջերմ և անմիջական զրույց: Կազմակերպության հիմնադիր նախագահ Արմինե Նիկողոսյանը ներկայացրեց հունիսի 14-16-ը Երևանում տեղի ունեցած հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնի մասնակիցների գրանցած արդյունքները: Մրցումներին 7 մարզաձևերում մասնակցել է 18 ներկայացուցիչ, ընդհանուր հաշվարկում մեր մարզիկները նվաճել են 12 մեդալ, որից` 5 ոսկի, 2 արծաթ և 5 բրոնզ: Օգոստոսի երկրորդ կեսին Ծաղկաձորում մասնակցելու են ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն հաշմանդամ մարզիկ,, մրցույթին, իսկ սեպտեմբերին Ռիո դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերում հանդես կգա ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը: Շիրակի մարզպետը  ողջունեց փյունիկցիներին ձեռք բերած հաջողությունների համար և ցանկացավ նորանոր նվաճումներ երկու կարևորագույն մրցաշարերում` հատկապես պարաօլիմպիկ խաղերում:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32