Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիպլոմների հանձնում Գյումրու ՏՏ կենտրոնում

17.07.2016

Հուլիսի 16-ին Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: Էկոնոմիկայի նախարարության ՏՏ վարչության զարգացման պետ Նաիրա Նիկողոսյանը, ՁԻՀ ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, Menu Group UK LTD ընկերության տնօրեն և menu.am կայքի հիմնադիր Վահան Քերոբյանը, ովքեր ողջունեցին և շնորհավորեցին շրջանավարտներին: Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետը նշեց. ,,Ուղիղ մեկ տարի` 2015թ. հուլիսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 1-ը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Հայ Օգնության Ֆոնդի, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի, Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի և Եռաչափ Մոդելավորման ուսումնական Կենտրոնի կողմից 345 երիտասարդ Գյումրիում մասնակցեց մոբայլ, վեբ, համակարգչային ճարտարագիտության ոլորտի դասընթացներին՝ ձեռք բերելով ծրագրավորման ոլորտի նախնական գործնական գիտելիքներ: Շնորհավորում եմ ձեզ, ձեր դասախոսներին և այն մասնագետներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել երիտասարդ սերնդի դաստիարակման գործում, ձեր ծնողներին` ովքեր անթաքույց ժպիտով են հետևում այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր գործողության` հաստատ համոզված լինելով, որ իրենց երեխաները վաղը կունենան աշխատաշուկայում պահանջարք ունեցող աշխատանք, ինչը մեր օրերի կարևորագույն խնդիրներից մեկն է:
Ցանկանում եմ ձեզ բոլորիս համար այդքան կարևորագույն ոլորտում նորանոր հաջողություններ,,:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը և ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը, որից հետո Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը դիպլոմներ հանձեցին շրջանավարտներին:

 


 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04