Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերը,,խորագրով քննարկում Գյումրիում

22.07.2016

Հուլիսի 22-ին Գյումրիում տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ կազմակերպած հակակոռուպցիոն միջոցառում` ,,ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերը,, խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղինակ Մխիթարյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ՀԿ ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Բացման խոսքով հանդես եկավ Կարեն Զադոյանը` մի քանի խոսքով ներկայացնելով ծրագիրը և վերջինիս շարժառիթները: Իր խոսքում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին ասաց. ,,Շատ կարևոր և դրական եմ համարում պարբերաբար իրականացվող կոռուպցիոն ռիսկերի հետ կապված ձեր ծրագրերը, որոնք յուրաքանչյուր անգամ վերաբերվում են մարդկային գործոնի հետ կապված ռիսկեր պարունակող որևէ ոլորտի և թեկուզ, միայն ծրագրերի հետևողական իրականացումն արդեն լուրջ զգուշացում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն չարաշահել իրենց վերապահված լիազորությունները,,: Իրենց խոսքերում միջոցառման վերնագրի հետ չհամաձայնեցին ներկա համայնքների ղեկավարներն ու Գյումրու փոխքաղաքապետը, ովքեր պնդեցին, որ նախորդ տարիների համեմատ, բավականին առաջընթաց է գրանցվել համայնքապետարանների աշխատաոճում` թափանցիկության և բաց աշխատաոճի առումով, այն, որ քաղաքացին չի մասնակցում ավագանու նիստերին, չի հետաքրքրվում համայնքի կյանքով, դա դեռ չի նշանակում համայնքապետարանի փակ աշխատաոճ կամ վատ աշխատանք: Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն ընդհանրապես վրդովմունք հայտնեց, որ երբեմն ինչ-որ ծրագրեր իրականացնելիս անհասկանալի կերպով ընհանրացվում է վերնագիրը կամ միջոցառման ձևաչափն առանց հաշվի առնելու, ով և ինչ չափով է մասնակից այդ բացասական գործընթացներին, և չհիմնավորված հայտարարությունները, հետագայում հիմք են հանդիսանում իրավապահ մարմինների կողմից այս կամ այն հարցի վերաբերյալ պարզաբանման խնդիրներ ստեղծելուն: Կամ, որ փորձում են հաճախ համեմատականներ անցկացնել եվրոպական ինչ-որ երկրների և մեր ինչ-որ համայնքի միջև, առանց հաշվի առնելու մեր ու նրանց տարբերությունները, չհաշված, որ մեր մակարդակն ավելի բարձր է, ցավքո մեր հնարավորություններն են սուղ: Ծավալվեց բուռն և հետաքրքիր քննարկում, ինչին մասնակիցները մասամբ համաձայնեցին, ինչին ոչ, փորձագետները ներկայացրեցին իրենց մոնիտորինգի և հետազոտությունների արդյունքները և կրկին հնչեցին կարծիքներ, որ պետք է մոնիտորինգներն ու ուսումնասիրությունները կրեն հետևողական ու մշտական բնույթ, ինչն էլ կնվազեցնի մեր կյանքում տեղ գտած այդ բացասական երևույթը` կոռուպցիոն ռիսկերը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42