Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օր 3-րդ. ,,Իմ Հայաստան,, փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան Գյումրիում

24.07.2016

Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» շրջանակներում Սփյուռքից ժամանած պարախմբերը հյուրընկալվեցին Շիրակի մարզում:
Ճանապարհին փառատոնի մասնակիցներն այցելեցին 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճավանք), իսկ արդեն Գյումրիում՝ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք:
Երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Կռունկ» (Իրան, Իսպահան), Արմավիր», ( ՌԴ, Կրասնոդար), «Մասիս» (Արգենտինա), «Մեղրի» (ԱՄՆ), «Վանք» (Վրաստան), «ԱՆի-Մարիամ» (Վրաստան), «Տարոն» (Վրաստան), «Նաիրի» (ԱՄՆ) պարախմբերի համերգը՝ գյումրեցի հանդիսատեսի բուռն ծափողջույնների ներքո:
Համերգին ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչե Վարդանյանը:
Համերգի ավարտին Վաչե Վարդանյանը Շիրակի մարզպետարանի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, հատկապես՝ նախարար Հրանուշ Հակոբյանին, այս հայրենանվեր և անչափ կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար. «Արդեն 3-րդ անգամ է՝ Սփյուռքի պարախմբերը այցելում են Շիրակի մարզ, և մեզ պարգևում բարձր տրամադրություն: Ծրագրի շնորհիվ՝ հազարավոր հայորդիներ են ժամանում Մայր հայրենիք: Այսօր հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռավոր Ամերիկայից և Արգենտինայից ժամանած պարախմբերին»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ նշեց Մշակույթի և սպորտի բաժնի պետը:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հատկապես՝ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, Գյումրեցի հանդիսատեսին՝ սփյուռքահայ պարախմբերին գրկաբաց ընդունելու ու իրենց ծափողջույններով ոգևորելու համար: Իսկ սփյուռքահայ երիտասարդներին հորդորեց ավելի հաճախ գալ Հայաստան, կապվել իրենց արմատներին և ամենակարևորը՝ հայերեն խոսել:
 Սփյուռքի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:39:09