Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելեց ,,Փյունիկ,, բակային ճամբար

25.07.2016

Հուլիսի 25-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց ,,Փյունիկ-2016,, բակային ճամբար, որն արդեն մի քանի օր է, ինչ իր դռներն է բացել մարզի հաշմանդամունություն ունեցող երեխաների համար: Ավանդույթի համաձայն, այս տարի ևս Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը և Հաշմանդամների ,,Փյունիկ,, միության Գյումրու մասնաճյուղը երեխաների համար կազմակերպել են ամառային բակային ճամբարներ` նպատակ ունենալով ավելի հետաքրքիր ու գունեղ դարձնել փոքրիկների ամառային առօրյան: Օրվա մեծ մասը մանուկներն անցկացնում են ճամբարներում: Երեխաները ,,Փյունիկ,, ՀԿ գալիս են կեսօրին եւ գնում ժամը 17:00-ին, որոնց ամեն առավոտ միկրոավտոբուսով կենտրոն են բերում ,,Փյունիկի,, աշխատակիցները: Ճամբարում երեխաներին մեկ անգամ տրվում է ճաշ, իսկ գնալուց առաջ բրդուճներ, քաղցրավենիքներ, մրգեր, հյութեր: Օրվա ընթացքում երեխաների համար կազմակերպվում են զանազան խաղեր ու մրցույթներ` փորձելով անել ամեն ինչ, որ երեխաները լինեն համախմբված, օգնեն միմյանց: Փյունիկցիներն աղ ու հացով դիմավորեցին մարզպետին, ով շրջեց կենտրոնում, ծանոթացավ երեխաների ճամբարային առօրյային , ցանկացավ բազմաբովանդակ ու հագեցած ամառային հանգիստ: Մարզպետն իր խոսքում կարևորոց հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրացումը հասարակությանը, որը լիարժեքորեն իրականացվում է ,,Փյունիկ,, կենտրոնմ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42