Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

26.07.2016

Հուլիսի 26-ին Շիրակի մարզում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը, մինչ Շիրակի մարզպետի հետ հանդիպելը, նախ եղավ Մարալիկի Բամբակամանվածքային ֆաբրիկայում, ծանոթացավ խնդիրներին, որոնց լուծման համար հաջորդ շաբաթ խորհրդակցություն կհրավիրվի: Այնուհետ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացում մարզպետին ներկայացրեց Շիրակի մարզին ուղղված  տնտեսական քաղաքականությունը` շեշտը դնելով տեղական ռեսուրսների վրա: Ըստ նախարարի շատ արդյունավետ ձևով պետք է համախմբել իրար հետ գիտական ներուժը, մարդկային ուժը տնտեսական ռեսուրսը, փողը և ձեռնարկատիրական ունակությունը, որն այս տարածաշրջանին բնորոշ է: ,,Ուսումնասիրել ենք թուրքական ապրանքատեսակները և առանձնացրել 50 ապրանքատեսակ, այդ թվում նաև տրիկոտաժի ոլորտում. դրանք հնարավոր է արտադրել նաև Հայաստանում: Այս առումով, եթե մենք կիրառենք ոչ սակագնային սահմանափակման կանոններ, ինչպիսին է որակի ու նրա բաղադրության նկատմամբ հսկողությունը, մենք հնարավորություն կտանք տեղական արտադրողին կազմակերպելու այդպիսի արտադրանքը Հայաստանում, որոնց ցուցակն արդեն հրապարակված է,,:Շիրակի մարզ այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելեց Գյումրու ,,Անալիտիկ սարքերի գործարան,, , ,,Արմտեքս գրուպ,, ընկերություն, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի տեղի մասնաճյուղ, ,,Ստանդարտների ազգային ինստիտուտի Գյումրու տարածքային բաժին,, , ,,Գյումրու տեխնիկական գրադարան,, , որից հետո Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպեց մարզի գործարարների հետ: Արծվիկ Մինասյանի կարծիքով Շիրակի մարզը կկարողանա լավագույն տնտեսական արդյունքներ ցույց տալ, քանի որ մարզը և հատկապես Գյումրին առանձնանում է ինժեներական մտածողությամբ: Նա առանձնացրեց Գյումրու ՏՏ ոլորտը, որը բավական զարգացած է ու հեռանկարներ ունի: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ցանկացած խելամիտ նախաձեռնության ընթացք տալ` ի նպաստ մարզի զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42