Նորություններ
Այցելություն Ախուրյան համայնքի կիսակառույցներ
02.08.2016
Օգոստոսի 2-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Ախուրյան համայնք` տեղում ծանոթանալու երկրաշարժց տուժած անօթևանների համար կառուցվող 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 2016թվականի պետական բյուջեով Շիրակի մարզին հատկացվել է 798մլն դրամ գումար` Ախուրյան համայնքի 3 անավարտ կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, որի արդյունքում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած Ախուրյան համայնքի 104 ընտանիք մինչև տարեվերջ բնակարանամուտ կտոնի : Կապալառու կազմակերպությունների համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 4 շինարարական կազմակերպություներ` ,,Փարվանա,, ԱԿ-ն, ,, Շինարար,, ՍՊԸ-ն, ,,Շինկարկաս,, ՍՊԸ-ն, ,,Սևանտրես,, թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ն: Շենքերից մեկում փորձնական կիրառվում է պոլիուրետան նյութը, ջերմամեկուսացման եղանակով արտաքին և նկուղային պատերի ջերմամեկուսացումն ապահովելու համար, որը կբարձրացնի շենքի ջերմակայունությունը, ինչի հաշվին 30 տոկոսով կրճատվել է ջեռուցիչների տեղադրումը սենյակներում: Շիրակի մարզպետը հորդորեց շինարարներին աշխատանքի տեմպերն արագացնել` շինարարական աշխատանքները ժամկետին ավարտելու համար: