Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Ախուրյան համայնքի կիսակառույցներ

02.08.2016

Օգոստոսի 2-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Ախուրյան համայնք` տեղում ծանոթանալու երկրաշարժց տուժած անօթևանների համար կառուցվող 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 2016թվականի պետական բյուջեով Շիրակի մարզին հատկացվել է 798մլն դրամ գումար` Ախուրյան համայնքի 3 անավարտ կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, որի արդյունքում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած  Ախուրյան համայնքի 104 ընտանիք մինչև տարեվերջ բնակարանամուտ կտոնի : Կապալառու կազմակերպությունների համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 4 շինարարական կազմակերպություներ`  ,,Փարվանա,, ԱԿ-ն, ,, Շինարար,, ՍՊԸ-ն, ,,Շինկարկաս,, ՍՊԸ-ն, ,,Սևանտրես,, թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ն:  Շենքերից մեկում փորձնական կիրառվում է պոլիուրետան նյութը, ջերմամեկուսացման եղանակով արտաքին և նկուղային պատերի ջերմամեկուսացումն ապահովելու համար, որը կբարձրացնի շենքի ջերմակայունությունը, ինչի հաշվին 30 տոկոսով կրճատվել է ջեռուցիչների տեղադրումը սենյակներում: Շիրակի մարզպետը հորդորեց շինարարներին աշխատանքի տեմպերն  արագացնել` շինարարական աշխատանքները ժամկետին ավարտելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:32:43