Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքար հուշաքարի և ցայտաղբյուրի բացման արարողություն հերոսների հիշատակին

05.08.2016

 Օգոստոսի 5-ին Մուշ թաղամասում, իր  շենքի հարևանությամբ բացվեց ապրիլյան քառօրյաին Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանին նվիրված ցայտաղբյուր, հուշաքար և այդ օրերին նահատակված բոլոր քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետերը, Գյումրու  տարածքային զինկոմիսար Գագիկ Խաչատրյանը, ՊՆ ներկայացուցիչ, հյուրեր, ԶԼՄ ներկայացուցիչներ: Խաչքարի բացման պատիվը տրվեց Հրաչի կնոջն ու հորը: Բացման և օծման արարողությունից և ծաղիկներ դնելուց հետո ելույթներ ունեցան Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, Հրաչի ուսուցիչը և բարեկամը: Իր խոսքում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ասաց.,, Հրաչ Գալստյանի և մնացած մեր հայ քաջորդիների վառ հիշատակին բացվող խաչքարերն ու ցայտաղբյուրները տարիներ անց պատմության վկաները կդառնան` անմահացնելով հայ զինվորի և սպայի անձնազոհությունը, արիությունն ու կյանքի անմնացորդ նվիրումը: Հրաչյայի հիշատակին բացվող խաչքարը խորհրդանիշն է նրա և մնացած բոլոր տղաների հավերժության, հուշ է` հիշատակի, նվիրումի և անձնազոհության:
Փա՛ռք հայոց բանակին. Փա՛ռք քեզ հայ սպա.
Սիրելի Հրաչյա, թո՛ղ հավերժ լինի քո հիշատակը՝ քո դստրիկ Անահիտի և մնացած հայ զավակների համար.
Սիրելի Գալստյաններ, մանկավարժներ, հարազատներ.
Շնորհակալություն ձեզ` ձեր դաստիարակած քաջ հայորդու համար,,: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23