Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզի խորհրդի հերթական նիստը

05.08.2016

Օգոստոսի 5-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին մարզի 116 համայնքների ղեկավարներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչության պետ Արտաշես Բախշյանը, ԶԼՄ ներկայացուցիչներ: Նիստը վարում էր ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ սեփական եկամուտների հավաքագրումն ու գյուղատնտեսական տարում տիրող վիճակը: Մինչ  մարզխորհդի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնելը` ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շնորհակալագիր հանձնեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության արդեն նախկին պետ Կառլեն Աբրահամյանին` երկարամյա անբասիր աշխատանքի և ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մարզպետը մարզխորհրդին ներկա համայնքապետերին ներկայացրեց նորանշանակ վարչության պետ, վարչության նախկին բաժնի պետ Արամ Անտոնյանին: Ապա ներկայացնելով օրակարգի հարցերը և օրակարգը հաստատելուց հետո, Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2016 թվականի յոթ ամիսների կատարման մասին զեկույցով հանդես եկավ աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ` Լիպարիտ Մարտիրոսյանը, ում զեկույցն ամբողջությամբ ներկայացվում է ստորև:

Զեկույցից հետո Շիրակի մարզպետը նշեց, որ բազմաթիվ համայնքապետեր թերացել են  հարկերի հավաքագրման հարցում, ինչի արդյունքում ստիպված են եղել մարզպետարանում երկու փոխմարզպետների գլխավորությամբ ձևավորել աշխատանքային խմբեր `  հարկերի հավաքագրման աշխատանքերին աջակցելու համար, որը շատ սեղմ ժամանակահատվածում տվել է բավականին դրական արդյունք:Շիրակի մարզպետը կրկին հորդորեց և պահանջեց խիստ հետևողական լինել հարկերի հավաքագրման գործընթացին, քանզի հավաքվող հարկերը մնում են համայնքում և ծախսվելու են միայն ու միայն համայնքի հոգսերը հոգալու համար, հակառակ դեպքում ստացվում է, որ Քարաբերդ համայնքը, որի բյուջեն 10 մլն. դրամ է և գյուղապետը հավաքագրել է ընդամենը 146 հազար դրամ, դիմել է մարզպետարան` համայնքի բնակչի քամուց վնասված տանիքի վերանորոգման համար աջակցություն ստանալու խնդրանքով: ,,Ժամանակին չհավաքելով հարկերը, Ճիշտ չաշխատելով, դուք ինքներդ մեծ վնաս եք հասցնում ձեր համայքներին, կան համայնքապետեր, ովքեր նույնիսկ նախատեված միջին ցուցանիշը չեն ապահովել, հասկանալի է, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց լրիվ անգործությունը, զրոյական ցուցանիշն  արդեն ներելի չէ, աշխատեք բնակչության հետ, աշխատեք նորմալ, մինչև օգոստոսի վերջ պետք է ունենանք հավաքագրման ցուցանիշներում զգալի տեղաշարժ,,.- հորդորեց պարոն Սիմոնյանը:
Շիրակի մարզում բերքահավաքի ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Մովսես Մանուկյանը:

Ելույթի ավարտին մարզպետը ճշտելով, որ  կապալառուի հետ կապված գնումների մասով առաջացած խնդրի հետևանքով դեռևս չեն սկսել Վահրամաբերդ, Մարմաշեն, Մայիսյան, Հովիտ հատվածում հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները, հանձնարարեց մարզում հակակարկտային կայաններ տեղադրող կազմակերպության հետ տանել աշխատանքներ` օր առաջ հարցին լուծում տալու համար: Շիրակի մարզպետը, Ազատան համայնքի ղեկավարի հացահատիկի իրացման գների հետ կապված հարցին ի պատասխան նշեց,  որ  հարցի առնչությամբ տեղեկացված են Տարածքային և զարգացման, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42