Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Իմ Հայաստան,, համահայկական փառատոնի շրջանակներում երգչախմբային արվեստի օր Գյումրիում

07.08.2016

,,Օգոստոսի 7-ին Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ,,Իմ Հայաստան,, համահայկական երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներն իրենց երգարվեստով հաճելի պահեր պարգևեցին հանդիսատեսին: Համերգին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ս. Պետրոսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությա մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները, երաժշտասերներ: Օգոստոսի 5-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում մեկնարկեցին երգչախմբային արվեստի օրերը, իսկ ահա այսօր նրանք նույն կազմով Գյումրիում էին: Առաջինը ելույթ ունեցավ Ռուսաստանի դաշնության Մոսկվա քաղաքից ժամանած ,,Շողեր,, երգչախմբը` Ստեփան Լուսիկյանի ,,Իմ Հայաստան,, ստեղծագործությամբ: Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև ,,Կռունկ Հայաստանի,, երգչախումբը, Թբիլիսի` Վրաստան, Համազգային հայ մշակութային և կրթական ընկերակցության ,,Այգ,, երիտասադական երգչախումբը, որը ժամանել էր Լիբանանից և հայրենիքում ելույթ էր ունենում առաջին անգամ, ,,Վարանդա,, երգչախմբը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ,,Արաքս,, երգչախումբը` Եգիպտոսից, ,,Տաթև,, երգչախումբը` Իրանից: Առաջին անգամ Հայաստան էր ժամանել ,,Երազանք,, երգչախումբը Էստոնիայի Տալլին քաղաքից::
Համերգի ավարտին հյուրերին ողջունելու համար ելույթ ունեցավ Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը, որը պագևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով:

 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59