Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծարման ցերեկույթ` նվիրված զորացրված զինծառայողներին

11.08.2016

Օգոստոսի 11-ին Գյումրու ,,Երիտասարդական պալատ,,-ում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ` նվիրված քառօրյա պատերազմում պարգևներ ստացած և արդեն զորացրված զինծառայողներին, որին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը , մարզպետի խորհրդական Հ. Կիրակոսյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը, զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում նահատակված բոլոր հերոսների անմահ հիշատակը: Մարզպետը ողջունելով ներկաներին` շնորհակալություն հայտնեց բոլոր զինվորների ծնողներին, ովքեր դաստիարակել են արիասիրտ ու հայրենանվեր զավակներ, շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր օգնեցին զոհվածների և վիրավորվածների ընտանիքներին, ձեռնամուխ եղան և գործուն աջակցություն ցուցաբերեցին սահմանագծում գտնվող մեր եղբայրներին ու զավակներին, դիմելով զինվորական երդմանը հավատարիմ մնացած սպաներին ու զինվորներին, նշեց. ,,Շարքային թե սպա, ուս-ուսի կռվելով թշնամու դեմ և պաշտպանելով հայրենիքը՝ մեզ պարգևեցին խաղաղություն՝ պատմության մեջ գրելով հայ ազգի հերթական հերոսական էջը: Այսօրվա մեր հանդիպումը մեր հոգում կուտակված երախտագիտության զգացումը մեկ անգամ ևս արտահայտելու հնարավորություն է: Ցավոք, հայրենիքի պաշտպանության առաքելությունն իրականացնելու ճանապարհին, թեժ մարտերում արիաբար կռվելով՝ ընկան մեր ազգի նվիրյալ զավակները: Քառօրյա պատերազմից հետո հաստատված անդորրը կերտել են նաև անձինք, ովքեր դեռ ծառայության մեջ են, մյուսներն արդեն զորացրվել ու վերադարձել են: Նրանք թշնամու դեմ կռվեցին նաև զոհված ընկերների պատվի և նրանց թափված արյան համար:Թշնամին այս էլ որերորդ անգամ համոզվեց, որ անկոտրում է հայ զինվորի կամքը, ամուր է բազուկը, անվրեպ է զարկը: Փա՛ռք մեր սուրբ հողի պաշտպաններին, փառք Հայոց բանակին,,: Հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու համար ԼՂՀ տարբեր զորամասերում ծառայած շուրջ 32 զինծառայողներ պարգևատրվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրով:Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Շիրակի կայազորի պետ, գնդապետ Սարգիս Տարախչյանը, Գյումրու Երկրապահ կամավորների միության նախագահ Յուրա Ալեքսանյանը, Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը, որն էլ իր հերթին պատվոգրեր հանձնեց բոլոր այն մարդկանց, ովքեր քառօրյա պատերազմի օրերին զինվորի կողքին էին: Միջոցառումը եզրափակվեց համերգային մասով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31