Նորություններ
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
12.08.2016
Հարգելի՛ երիտասարդներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուրիս համար երիտասարդ տարիներն իրադարձություններով հագեցված ամենահետաքրքիր ժամանակահատվածն է: Այս տոնը երիտասարդության համախմբման խորհրդանիշն է։ Մեր ժողովուրդը միշտ գնահատել ու գնահատում է հայրենասեր, բանիմաց մարդու համբավ ունեցող անհատներին:
Երկրի համար դժվարին պահերին ինչպես սահմանում կանգնած, այնպես էլ անմնացորդ նվիրումով նրանց քաջալերող հայ երիտասարդները կրկին ապացուցեցին, որ իրենք հաղթող հերոսների զավակներն են:
Երիտասարդության խնդիրները մշտապես եղել են մեր պետության ուշադրության կենտրոնում: Աշխարհասփյուռ հայ երիտասարդներին համախմբելու նպատակով մեր պետության նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում են երիտասարդական տարաբնույթ, բազմաբովանդակ միջոցառումներ:Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր դժվարություններն ու մարտահրավերները:
Սիրելի՛ երիտասարդներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:
Հ.ՍԻՄՈՆՅԱՆ