Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզի մի շարք երիտասարդների

15.08.2016

Օգոստոսի 15-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց համայնքների կողմից ներկայացված տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող մարզի մի շարք երիտասարդների, որոնց թվում էին երիտասարդ բժիշկներ, երիտասարդ մարզիկներ, երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին` մարզպետը կոչ արեց  լինել համախմբված, միասնական ու կառուցողական: Նշեց, որ մարդկության պատմության ողջ ընթացքում պահպանելով սեփական երկրի զարգացումն ու առաջընթացը` երիտասարդությունը միշտ եղել է վճռորոշ իրադարձությունների կենտրոնում: ,,Որախալին այն է, որ այսօր էլ նույն ոգով ու եռանդով հայ երիտասարդը կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարեկեցությանն ուղղված ցանկացած նախագծի առաջնագծում: Երկրի համար դժվարին պահերին ինչպես սահմանում կանգնած, այնպես էլ անմնացորդ նվիրումով նրանց քաջալերող հայ երիտասարդները կրկին անգամ ապացուցեցին, որ հայի ոգին միշտ անմահ է,,:
Մարզպետը հավաստիացրեց, որ երիտասարդության խնդիրները մշտապես եղել են մեր պետության ուշադրության կենտրոնում: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ, վստահեցրեց, որ պատրաստ է օժանդակելու կառուցողական ցանկացած նախաձեռնության ` ի նպաստ մեր երկրի ու մարզի զարգացման:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45