Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն աշխատանքային այցով Արթիկի տարածաշրջանի մի շարք համայնքներում էր

16.08.2016

Օգոստոսի 16-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային այցով Արթիկի տարածաշրջաի Սպանդարյան, Գեղանիստ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Արևշատ համայնքներում էր: Շիրակի մարզպետն այցելությունն սկսեց Սպանդարյան համայնքի՝ նոր վերանորոգված մշակույթի տնից: Հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, որոնք էլ ներկայացրին իրենց հուզող հարցերը. դրանք հիմնականում վերաբերում էին միջհամայնքային ճանապարհներին, խմելու ջրին և ջրաչափերի տեղադրմանը, ինչպես նաև հակակարկտային կայանների տեղակայմանը: Շիրակի մարզպետը խոստացավ աջակցել: Այնուհետև Հովսեփ Սիմոնյանն այցելեց Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոց, որը վերանորոգման կարիք ունի:Մարզպետը հանձնարարեց տնօրենին մինչև ուսումնական տարվա մեկնարկը որոշակի աշխատանքներ տանել: Գեղանիստ համայնքի բնակիչների համար առաջնահերթ խնդիր էր նաև հակակարկտային կայանների տեղադրումը: Համայնքի ղեկավարը հավաստիացրեց մարզպետին, որ աշնանը համայնքում տեղադրվելու է 3 հակակարկտային կայան, որից մեկը՝ համայնքի միջոցներով, մյուս 2-ը՝ պայմանագրային հիմունքներով: Մարզպետը եղավ նաև համայնքի մշակույթի տանը: Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետի հաջորդ կանգառը Մեծ Մանթաշ համայնքում էր: Հովսեփ Սիմոնյանը եղավ գյուղի դպրոցում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ուսումնական պրոցեսը պատշաճ կազմակերպելու համար: Միակ խնդիրը, որն առկա է դպրոցում, ջեռուցման համակարգի նորացման հետ է կապված: Շիրակի մարզպետն իր գոհունակությունը հայտնեց առկա պայմանների վերաբերյալ:Այնուհետև այցելեց Մեծ Մանթաշի առողջության կենտրոն, շրջայցից հետո հավաստիացավ, որ կենտրոնը գտնվում է բարվոք վիճակում, առկա են համայնքի բնակչության բուժսպասարկումն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, միայն անհրաժեշտ է գազաֆիկացնել բուժհաստատությունը: Մեծ Մանթաշ համայնքի խնդիրներին տեղում ծանոթանալուց հետո մարզպետը եղավ Փոքր Մանթաշ համայնքի բուժկետում, նախակրթարանում, որը տեղակայված է համայնքապետարանի շենքում և ունի վերանորոգման կարիք: Խոստացավ, որ առաջիկայում ,,Հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրի,, շրջանակներում Փոքր Մանթաշի համայնքային կենտրոնի շենքը, ուր տեղակայված են բուժկենտն ու նախակրթարանը, կիրականացվեն շենքի հիմնանորոգման աշխատանքներ:
Այնուհետև մարզպետն այցելց համայնքի միջնակարգ դպրոց, այն ևս ունի մասնակի վերանորոգման կարիք: Աշխատանքային այցի վերջին կանգառը Արևշատ համայնքում էր: Համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրեց վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, որոնք հիմնականում կապված էին համայնքում ջրամատակարարման ցանցի, արոտավայրերի ջրարբիացման, համայնքի լուսավորության հարցերին: Այնուհետև մարզպետն այցելեց գյուղի դպրոց և հավաստիացավ, որ այն գտնվում է գերազանց վիճակում և ունի բոլոր պայմանները` համայնքի երեխաների կրթությունն ապահովելու համար: Արևշատում գործում է նաև մշակույթի տուն: Ինչպես վերը նշված գրեթե բոլոր համայնքները, Արևշատ համայնքը ևս ունի խմելու ջրի խնդիր: Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետը համայնքների ղեկավարներին հավաստիացրեց, որ կարվի հնարավորինս ամեն ինչ՝ համայնքներում առկա խնդիրների լուծման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58