Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Շիրակի մարզ

17.08.2016

Օգոստոսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարը` ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ, Առափի համայնքում մասնակցեց հնդկաձավարի, կանաչ ոլոռի, սիսեռի կտավատի ցանքատարածքներում իրականացվող հունցիքին:Գյուղատնտեսության նախարարն այցելեց Գյումրու սպանդանոց` ծանոթանալու վերջինիս պայմաններին: Շենքային բավարար պայմաններ, մշտական ջուր, լաբորոտորիա, մորթից առաջ անասունին թմրեցնելու հնարավորություն սպանդանոցն ունի, բայց ինչպես նախարարը նշեց.,, Այս սպանդանոցը նորմալ համարել հնարավոր չէ, անասնասպանդանոցում առկա պայմանները չեն բավարարում ընդունված չափորոշիչներին, անհրաժեշտ է նոր ներդրումներ և վերազինում: Նախարարը տեղեկացրեց , որ հաջորդ տարի մշակվելու է կանոնակարգ` հասարակական կառույցներում ընդունել միայն այն միսը, որը կունենա սպանդանոցի փաստաթուղթ: Դրանով հնարավոր կլինի որակը վերահսկել և աստիճանաբար արգելել բակային մորթը: Սերգո Կարապետյանը եղավ նաև Գյումրու Սելեկցիոն կայանում,ուր ընթանում էին ցորենի մանրազտման աշխատանքներ: Լաբորոտոր պյմաններն, ինչպես նաև իրականացվող աշխատաքները գոհացրին նախարարին: Շիրակի մարզ այցի շրջանակներում գյուղատնտեսության նախարարը Կռնուտ համայնքում մասնակցեց կարտոֆիլի բերքահավաքին: Եղավ Բասեն համայնքում գործող, Հայաստանում իր տեսակի մեջ եզակի, արևային տաքացուցիչներով աշխատող ջերմոցներում: Աշխատանքային այցի ավարտին Բասեն համայնքի ,, Արոտների ջրարբիացման կոպերատիվում,, ներկայացրին իրենց կողմից արտադրված ծղոտե բրիկետները, որը կարելի է օգտագործել որպես վառելիք:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41