Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում Ղազխստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Շիրակի մարզում էր

18.08.2016

Օգոստոսի 18-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Հանդիպմանը ներկա էին դեսպանատան առաջին քարտուղար Ասկեր Կիիկովը և մարզպետի տեղակալ Սերյան Պետրոսյանը: Մարզպետը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց այցի և Շիրակի մարզի նկատմանբ ցուցաբերած ուշադրության համար, որից հետո համառոտ տեղեկություն տվեց մարզի վերաբերյալ: Մարզպետը շեշտեց, որ այսօր մարզում աշխատում են փոքր կամ միջին հզորության մասնավոր ձեռնարկություններ, որոնք տալիս են որակյալ և շուկայում մրցունակ արտադրանք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՏՄ շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման և զարգացման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտների հետ կապված: Հյուրերն այնուհետև այցելեցին ,,Արմտեքս գրուպ,, ԲԲԸ, ծանոթացան ընկերության արտադրանքին, որն արտահանվում է ԱՄՆ,Կանադա և Շվեյցարիա: Դեսպանը եղավ նաև երկրաշարշից տուժած անօթևանների համար Ղազախստանի Հանրապետության կողմից կառուցված շենքերում: Շիրակի մարզում դեսպանի հաջորդ կանգառը ,,Քարատ,, ՓԲԸ-ն էր: Տնօրենը նշեց, որ ընկերությունն արտադրում է քար կտրող մեքենաներ, դեսպանին ներկայացրեց իրենց արտադրանքը, որն իրացվել է նաև Ղազախստանում, սակայն վերջին տարիներին գործընթացն ինչ-ինչ պատճառներով դանդաղել է: Թիմուր Ուրազաևը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ` հին կապերը վերականգնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և տեղեկացրեց, որ ցանականում է կրկին լինել Գյումրիում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04