Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը

19.08.2016

Օգոստոսի 19-ին Շիրակի մարզում էր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:Նախարարը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին մարզում առկա բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր:Աշխատանքային խորհրդակցության ընթացքում առանձնակի կարևորվեց մարզի տարածքում գտնվող հանքերի ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու հարցը:Ինչպես նշեց նախարարը.,, ՀՀ կառավարությունում քննարկումներ են տեղի ունեցել և շուտով կունենանք մարզում առակա լքված հանքերի ռեկուլտիվացիայի պայմանները և մեխանիզմները: Եթե հանքաշահագործողները ինչ-ինչ պատճառներով ռեկուլտիվացիա չիրականացնեն, ապա այն կիրականացնի ՀՀ բնապահպանության նախարարությունը` դրամագլխի միջոցներով, որը ձևավորվում է գործող հանքերի հանքաշահագործումն ավարտելուց հետո` դրամագլխին համապատասխան փոխհանուցումներ կատարելու միջոցով,,: Շիրակի մարզպետը բնապահպանության նախարարին առաջարկեց հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալ Մանթաշի ջրամբարին և Ջաջուռի լեռնանցքին, քանի որ երկուսն էլ բնապահպանական կարևոր արժեքներ են իրենցից ներկայացնում: Նախարարն առաջարկեց մարզպետի հետ համատեղ աշխատանքային խում ձևավորել` սահմանված կարգով առաջարկին ընթացք տալու նպատակով: Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցությունից հետ նախարարն այցելեց ,, Գյումրու կանաչ տեխնոլոգիաների կենտրոն,,; Բնապահպանության նախարարը հավաստիացրեց, որ իրենց կողմից միշտ էլ խրախուսվել է Հայաստանում կանաչ տեխնոլոգիաների ներդնումը և պատրաստակամություն հայտնեց աջակցել կենրոնին: Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Արամայիս Գրիգորյանն այցելեց նաև ,,Արփի լիճ,, ազգային պարկ: Շրջայցից և պահպանման աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո` պարկի վարչական շենքում բացված ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակվածների հիշատակը հավերժացնեղ հուշատախտակի մոտ ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց, ինչով էլ  բնապահպանության նախարարի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցն ավարտվեց:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:04:08