Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվեց Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ

19.08.2016

Օգոստոսի 19-ին Գյումրիում` հայրական տան հարևանությամբ, բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, ,,Մարտական արիության մեդալների ասպետ,, , հերոս Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ և ցայտաղբյուր: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը, քաղաքապետի տեղակալներ Ռ. Սանոյանը, Վ. Մխիթարյանը, հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև Գևորգի ծնողներն ու հարազատները: Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչեց տերունական աղոթք, այնուհետև ցայտաղբյուրի բացման պատիվն ընձեռվեց Գևորգի հարազատներին: ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքում երախտիքի և շնորհակալական խոսքեր հղեց Գևորգ Վարդանայանի և նահատակված բոլոր հերոսների ծնողներին, նրանց հարազատներին. ,,Մենք կրկին հավերժացնում ենք հերոս զինվորի` Գևորգ Վարդանյանի հիշատակը, ով այսօր կդառնար 20 տարեկան, սակայն ամիսներ առաջ թշնամու վայրագությունները կրկին խաթարեցին մեր հայրենիքի խաղաղ անդորրը` բոլորիս պատճառելով  անդառնալի կորուստներ:Մեր հերոս զինվորների և սպաների արիության ու հայրենիքին նվիրվածության շնորհիվ թշնամուն տրվեց համարժեք պատասխան: Ցավոք նրանք զոհաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսներին,, ,- նշեց մարզպետը: Գևորգ Վարդանյանին հիշատակի տուրք տալով՝ հիշում ենք ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, ինչպես նաեւ 2014-2015 թվականին մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում բոլոր նահատակվածներին, խմելով ցայտաղբյուրի ջուրից՝ սերունդները կհասկանան, որ մեր հերոսների կյանքը ջրի նման երկարել է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42