Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատանքային այցը Գյումրու դպրոցներ

22.08.2016

Նոր ուսումնական տարվան ընդառաջ` օգոստոսի 19-ին, Շիրակի մարզպետն այցելեց Գյումրու թիվ 8, 1, 6, 9, 7, 4, 30, օգոստոսի 22-ին` Գյումրու թիվ 11, 40, 41, 23, 42, 43, 38 դպրոցներ: Հովսեփ Սիմոնյանը շրջեց դպրոցներում, եղավ դասասենյակներում, սպորտդահլիճներում, լաբորատորիաներում, զրուցեց մանկավարժների հետ,շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Մարզպետի այցի հիմնական նպատակը սեպտեմբերի մեկի նախօրյակին շենքային պայմաններին ծանոթանալն էր: Տնօրենները մարզպետին ներկայացրին իրենց դպրոցում առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ջեռուցմանը, մասնակի նորոգմանը, գույքի նորացմանը, դպրոցի բակերի բարեկարգմանը:Մարզպետը վերջին տարիներին շահագործման հանձնված դպրոցների տնօրեններին հորդորեց անել հնարավորինս ամեն ինչ` եղածը պահպանելու համար:Դպրոցներ այցի շրջանակներում մարզպետն իր գոհունակությունը հայտնեց հատկապես այն տնօրեններին, որոնք` որպես գործադիր տնօրեն, պատշաճ կերպով են կատարում իրենց առաքելությունը: Եղան դպրոցներ էլ, որտեղ մարզպետը տվեց հանձնարարականներ` կարճ ժամանակահատվածում վերացնել դրանք. մեծածավալ աշխատանքների անհրաեշտության դեպքում խոստացավ հնարավորինս աջակցել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59