Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են ՇՄ-ի խոշորացվող համայնքների տնտեսական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր

23.08.2016

Ս.թ. օգոստոսի 23-ին Շիրակի մարզպետ պարոն Հովսեփ Սիմոնյանը հյուրընկալել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ՝ պարոն Աշոտ Գիլոյանին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) պլանավորման ծրագրի համակարգող պարոն Արմեն Քեշիշյանին և ԳՄՀԸ խոշորացման ծրագրի համակարգող Գարիկ Խաչիկյանին: Պատվիրակությունը Շիրակի մարզ է այցելել չորս խոշորացվող համայնքներում տնտեսական զարգացման ծրագրային գաղափարներ վերհանելու, առաջնահերթություններ սահմանելու, համայնքների բնակչության և վարչական աշխատողների հետ առաջնահերթությունների սահմանման նոր մեթոդաբանությունների գծով վերապատրաստումներ անցկացնելու նպատակներով:
Պարոն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խնդիրները խոշորացվող համայնքներում հատկապես այն տեսանկյունից, որ կարևոր է համայնքները պատրաստել թե՛ Հիմնադրամի և թե՛ այլ հնարավոր դոնորների ու ներդրողների հետ համագործակցելու: Պարոն Գիլոյանը նշեց նաև, որ ինչպես այլ մարզերի, այնպես էլ Շիրակի մարզի խոշորացվող համայնքներում ս.թ. սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏՒՄ ընտրություններից հետո ձևավորված կառավարման մարմինների ձևավորումից և տեղական ակտիվների կազմավորումից հետո Հիմնադրամը կայցելի համայնքներ՝ իրենց ընթացակարգերը ներկայացնելու և ծրագրային առաջարկներ ստանալու նպատակով:
Պարոն Քեշիշյանն իր հերթին ներկայացրել է ԳՄՀԸ և ՏԿԶՆ համագործակցությունը սույն ծրագրի շրջանակներում, տեխնիկական աջակցության բնույթը, նպատակները և խնդիրները, ինչպես նաև աշխատանքների ժամանակացույցը: Բացի այդ, նա տեղեկություններ է տվել իրականացնող կազմակերպության՝ «RDF»-ի անձնակազմի, նրանց կողմից կիրառվող մեթոդաբանությունների, աշխատաձևերի մասին: Պարոն Քեշիշյանը տեղեկացրելլլ է նաև, որ աշխատանքների արդյունքում մշակվելու և Նախարարություն և Հիմնադրամ է ներկայացվելու ամփոփ հաշվետվություն, որտեղ կարծարծվեն բոլոր փնջերում իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:
Մարզպետը ողջունել է Ծրագրի պատասխանատուներին, շնորհակալություն հայտնել տեխնիկական աջակցության համար, կարևորել Ծրագրի իրականացումը խոշորացվող համայնքների համար: Նա հատկապես ընդգծել է Ծրագրի կարևորությունը վարչատարածքային բարեփոխումների ընթացքի ընդհանուր տեղեկացվածության, համայնքներում մասնակցային և մեթոդապես հիմնավորված կերպով կարիքների, առաջնահերթությունների, տնտեսական զարգացման ծրագրային գաղափարների վերհանման, համայնքներում հնարավոր դոնորների հետ ծրագրային դիրքերից հանդես գալու հմտությունները ներդնելու ու զարգացնելու տեսանկյունից:
Շիրակի մարզում աշխատաժողովներն անցկացվել են հետևյալ ժամանակացույցով՝ Սարապատ և Աշոցքը օգոստոսի 23-ին, իսկ Ամասիաում և Արփիում օգոստոսի 24-ին:
 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23