Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատանքային այցը Գյումրու դպրոցներ շարունակվում է

24.08.2016

Օգոստոսի 22-ին Շիրակի մարզպետն այցելեց Գյումրու թիվ 15, 19, 20, 29,31, 32, 21, օգոստոսի 23-ին` Գյումրու թիվ 45, 28, 18, 27, 26, 3, 5 դպրոցներ` նպատակ ունենալով սեպտեմբերի մեկի նախօրյակին ծանոթանալ շենքային պայմաններին: Այս դպրոցներում ևս Հովսեփ Սիմոնյանը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջեց դասասենյակներում, սպորտդահլիճներում, լաբորատորիաներում, զրուցեց մանկավարժների հետ, շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ և իր խոսքում նշեց.,, Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։ Ավելին, յուրաքանչյուրիս համար ,,ուսուցիչ,, և ,,ծնող,, բառերը շատ հաճախ նույնացվում են։ Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների և ուսուցիչների առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք բոլորիս միասնական ու հետևողական աշխատանքով: Այն մեր օրերում նաև կնպաստի մանկավարժի դերի բարձրացմանը, որի կարիքը, իսկապես, զգացվում է,,: Այս շրջայցի ընթացքում էլ տնօրենները մարզպետին ներկայացրին իրենց դպրոցում առկա խնդիրները, քննարկեցին ուսումնական պրոցեսն արդյունավետ կերպով կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Հ. Սիմոնյանը կարևորեց հարմարավետ պայմաններում ուսումնադաստիարակչական աշխատանքները նոր որակով կազմակերպելու հանգամանքը: Հանձնարարեց ապահովել ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը և մշակել նոր մոտեցումներ՝ կրթական գործընթացներն առավել համակողմանի կազմակերպելու նկատառումներով, բացառել դրամահավաքությունը:Աշխատանքային շրջայցի ավարտին խորհուրդ տվեց տնօրեններին պահպանել այն լավ ավանդույթները, որ ունի Շիրակի մարզի կրթական համակարգը և լավ աշխատել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56