Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ տնօրենների ամենամյա խորհրդակցությունը

25.08.2016

Օգոստոսի 25-ին Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների
տնօրենների ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության ԿԱԻ տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ Շիրակի մարզպետի  տեղակալ Ս.Պետրոսյան, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի ժ/պ Հ. Կարապետյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրված 2016-2017 ուստարվա խնդիրները ներկայացրեց Ն. Ղուկասյանը, ըստ որի նախատեսվում է հիմնովին վերանայել վերջին 10 տարում հանրապետությունում գործող կրթակարգը, որին անմիջական մասնակցություն են ունենալու կրթական համակարգում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներից յուրաքանչյուրը:
ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներ այցելության ժամանակ բարձրացված խնդիրները ներկայացրեց ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի ժ/պ Հ. Կարապետյանը և առաջարկեց առավել ուշադրություն դարձնել հիմնական դպրոցին, մասնավորապես, կրթական ծրագրերին և հիմնական դպրոցների նյութատեխնիկական բազայի թարմացմանը: ՀՀ Շիրակի մարզի հանրակրթության բնագավառի 2015-2016 ուստարվա գործունեության արդյունքների և 2016-2017 ուստարվա խնդիրների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ս. Պետրոսյանը, որ մասնավորապես ասվում էր. ,, ՀՀ Շիրակի մարզում գործում են 166 պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 149-ը մարզային ենթակայության, այդ թվում 4-տարրական, 42-ը՝ հիմնական, 100-ը՝ միջնակարգ, 2-ը՝ հատուկ, 1-ը՝ երեկոյան,17-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, որից 3-ը՝ վարժարան, 1-ը՝ միջնակարգ, 11-ավագ, 2 ավագ դպրոցներ ձևավորվել և գործում են որպես Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մանաճյուղի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային ավագ դպրոցներ :Կրթության որակի բարձրացման և բարեփոխումների հաջողության ապահովման առանցքային դերը պատկանում է մանկավարժներին: Որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու նպատակով 2016 թվականին իրականացվել է 638 ուսուցչի մասնագիտական առարկայական նախաատեստացիոն վերապատրաստում և մանկապարտեզների 62 դաստիարակների մասնագիտական վերապատրաստում: 2016 թվականին տարակարգ են ստացել 39 ուսուցիչներ:Կրթության որակի բարելավման գործում առանձնահատուկ դեր ունեն նաև նախակրթարանները: Համայնքների դպրոցներում ևս շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը : Հանրապետությունում վերջին տարիներին կարևորվում է ներառական կրթության դերը, նպատակ է դրված 2018 թվականից բոլոր դպրոցները ընդգրկել այդ ցանկում: 2016-2017 ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը կհամալրվի ևս 9-ով : 2016 թվականին շահագործման է հանձնվել Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի շենքը, կառուցվում է Կրասարի, Վարդաքարի միջնակարգ դպրոցների շենքերը : Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներից 57-ը՝ ունեն նոր մարզադահլիճի կառուցման անհրաժեշտություն,, որից 7-ը Գյումրիում, 17-ը՝ Ախուրյանի, 7-ը՝ Արթիկի, 2-ը՝ Անիի, 10-ը՝ Աշոցքի, 14-ը՝ Ամասիայի տարածաշրջաններում: 34 դպրոցների մարզադահլիճներ ունեն հիմնանորոգման կարիք, իսկ 58 դպրոցների մարզադահլիճներ գտնվում են բարվոք վիճակոմ: Մանկավարժ-ծնող համագործակցությունը գտնվում է ամուր հիմքերի վրա և տալիս է ցանակալի արդյունք,,: Խորհրդակցության ավարտին մարզպետի տեղակալը ներկաներին  շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով և ցանկացավ, որ կրթական առօրյան ուղեկցվի միայն բարձր տրամադրությամբ և կրթական որակի բարձրացմամբ:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23