Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկին հավերժացվեց Գյումրու հերոսների հիշատակը

26.08.2016

Օգոստոսի 26-ին Գյումրու Մուշ թղամասում քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ ,,  Մարտական խաչ,, 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան  Ստեփանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի և հուշատախտակի հարևանությամբ բացվեց  քառօրյա պատերազմում զոհված  Գյումրու թվով յոթ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան` ծառի տեսքով, որի կտրված ճյուղերի վրա գրված էին  հերոսների անուները: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը, քաղաքապետի տեղակալներ Ռ. Սանոյանը, Վ.Մխիթարյանը, հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև հերոսների ծնողներն ու հարազատները: Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչեց տերունական աղոթք, այնուհետև հուշարձանի բացման պատիվն ընձեռվեց Մերուժան Ստեփանյանի հորը: ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքում երախտիքի և շնորհակալական խոսքեր հղեց նահատակված բոլոր հերոսների ծնողներին, նրանց հարազատներին. ,,Այսօր, այս հուշարձանի բացմաբ մենք կրկին հավերժացնում ենք մեր հերոսների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին խաղաղության և հայրենի սահմանները անառիկ պահելու համար, ժամանկն անցնում է, սակայն մեր վերքերը չեն սպիանում, կորստից բխող հետևանքները մեզ ավելի մեծ ցավ են պատճառում. Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսներին,,:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31