Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատանքային այցը Գյումրու դպրոցներ ավարտվեց
26.08.2016
Օգոստոսի 26-ին ՀՀ Շիրակի մարզպետը Գյումրու հանրակրթական ուսումնական հաստատություններ աշխատանքային այցերի ավարտին եղավ թիվ 25, 10, 24, 2 դպրոցներում, ,,Բալատոն,, և ,,Ակադեմիական,, վարժարաննեերում: Հովսեփ Սիմոնյանը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջեց դպրոցներում , հավաստիացավ, որ արվել է ամեն ինչ` նոր ուսումնական տարին պատշաճ սկսելու համար:Մանկավարժների հետ զրույցում խոսեց ուսուցչին հասարակական կյանքում վերապահված ամենապատվավոր ու հարգալից տեղի ու դերի մասին: Դպրոցի տնօրեններին հանձնարարեց սեղմ ժամկետում վերացնել թերությունները, ապահովել ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը և մշակել նոր մոտեցումներ՝ կրթական գործընթացներն առավել համակողմանի կազմակերպելու նկատառումներով, բացառել դրամահավաքությունը: Գյումրու դպրոցներ աշխատանքային այցի ավարտին մարզպետը նշեց. ,,Հզոր պետության շարժիչ ուժը կրթված հասարակություն ունենալն է. դպրոցները պետք է այդ իրողությունը դարձնեն գերակա խնդիր,,: