Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Բագրատունյաց օրը

28.08.2016

Օգոստոսի 28-ին Բագրատունյաց փառքի հուշապուրակում նշվեց Բագրատունյաց թագավորության ստեղծման 1131 ամյակը, որին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արցախի հերոս գեներալ Արկադի-Տեր Թադևոսյանը / Կոմանդոս/, ,, Ռիո-2016թ.,, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Հ. Շիրազի թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը և ուրիշներ:
Նշենք, որ բանաստեղծ Սամվել Մարգարյանն ի հիշատակ հերոս նախնիների` Երազգավորսում գտնվող իր այգին անվանակոչել է ,,Բագրատունյաց փառքի հուշապուրակ,,: Այստեղ նա կանգնեցրել է խաչքար ` ի հիշատակ Բագրատունյաց քաջերի և 4 հուշակոթողներ` Աշոտ Առաջին, Սմբատ Առաջին, Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած թագավորների հիշատակին: Բանաստեղծի նախաձեռնությամբ ստեղծվել է նաև ,,Բագրատունյաաց ասպետներ,, հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և այդ կազմակերպության խորհրդանիշ` ,, Բագրատունյաց ասպետ,, ոսկեա մեդալը, որով և պարգևատրվեցին Ռիո-2016թ.,, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը, Հ. Շիրազի թանգարանի տնօրեն Արա Պապանյանը: Շիրակի մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ,, Բագրատունյաց ասպետ,, ոսկե մեդալով պարգևատրվածներին նշեց, որ նման միջոցառումները  կրում են  բարոյախրատական բնույթ և  գովելի են :
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:46:37