Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ <<Մինասի Գույներով>> խորագիրը կրող երիտասարդ նկարիչների 5-րդ միջազգային պլեները

28.08.2016

2012 թվականից «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին <<Մշակութային միջոցառումների իրականացում>> պետական ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին ՀՀ Շիրակի մարզում ամեն տարի օգոստոսի վերջին անց է կացվում «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները»:
2016 թվականի օգոստոսի 28-31-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անցկացվեց «Անկախ Հայաստանի երիտասարդ արվեստագետները» խորագիրով «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ հոբելյանական պլեները», որը նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25- ամյակին:
Պլեների նպատակն էր երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության երաշխիք:
Պլեների առաջին օրը՝ օգոստոսի 28-ին մասնակիցները մարզերից ժամանեցին Գյումրի, նկարեցին Գյումրիում, շրջեցին Գյումրու թանգարաններում, այցելեցին Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ, Գյումրու Ստիլ պատկերասրահում անցկացվեց Պլեների բացման հանդիսավոր արարողություն, Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու «Ստիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանը և նկարիչների միության անդամները:
Երիտասարդ նկարիչների հանրապետական 1-ին, միջազգային 2-րդ, 3-րդ և 4-րդ պլեներների լավագույն նկարներով ցուցահանդեսի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին և Պլեների վետերան՝ Արմավիրի մարզի ներկայացուցիչ Սիմա Ջանիբեկյանին: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցավ ՀՀ Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեների» տեղեկագրի շնորհանդեսը:
Այնուհետև Պլեների մասնակիցները մեկնեցին «Երեքնուկ» հանգստի գոտի, ուր ճամբարային պայմաններում 3 օր շարունակ բարեկամական և ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք-կողքի, երիտասարդ նկարիչները և արվեստագետները մասնակցեն վարպետության դասերի, նկարեցին և մեկնաբանեցին Շիրակի մարզի բնության ու պատմության հուշարձանները իրենց գույներով:
«Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ պլեները» համախմբել էր 18-30 տարեկան 55 երիտասարդ նկարիչներ Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:
Պլեների երկրորդ օրը մարզերի ջոկատների ներկայացուցիչները նկարեցին և մեկնեբանեցին ՀՀ Անկախությունը խորհրդանշող միասնական կտավներ:
Ինչպես նաև նկարեցին մեկ մեծ միասնական կտավ, որը դարձավ «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ հոբելյանական պլեների» խորհրդանիշ:
Ակտիվ հանգիստը ուղեկցվեց ստեղծագործական և մրցակցային բովանդակությամբ, երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում մասնակցեցին պլեներային դասերի, նկարեցին պատմության և մշակույթի հուշարձանները, բնությունն իր բազմազանությամբ և գույներով, այցելեցին թանգարաններ, մշակութային կրթության օջախներ, ստացան տեսական և գործնական գիտելիքներ, ունեցան արդյունավետ փորձի փոխանակում:
Երեկոյան միջմշակութային երեկոյի ժամանակ, որը նախատեսված էր մասնակիցների միջմշակութային երկխոսությունը և մերձեցումն ապահովելու համար, յուրաքանչյուր մարզից եկած մասնակցի հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու իրենց բնակավայրին բնորոշ կոլորիտային սննդամթերք, խմիչքներ, դրոշներ, լուսանկարներ, գրքեր, տարազներ, այլ պարագաներ /մեկական սեղանի վրա/: Միջմշակութային երեկոյի ժամանակ մասնակիցները հատկացված տաղավարում ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, ազգային երգ ու պար և այլն:
Պլեների երրորդ օրը «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ պլեների» մասնակից Լոռվա մարզի ներկայացուցիչ Սենիկ Մանուկյանը անցկացրեց խճանկար պարտաստելու վարպետության դաս:
Երեկոյան բացվեց «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ հոբելյանական պլեների» ընթացքում մասնակիցների կողմից նկարված աշխատանքների ցուցահանդես: Մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրերով: Մեծ տոնախմբությամբ նշվեց «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեների 5-ամյակը, վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ հոբելյանական պլեների մասնակիցները երգ ու պարով դիմավորեցին լուսաբացը:
Պլեների չորրորդ օրը պլեների մասնակիցները մեկնեցին Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն՝ Մինաս Ավետիսյանի որդի Արման Ավետիսյանը:
Հոբելյանական 5-րդ Պլեներին մասնակցելու համար ընդգրկվել էին նախորդ տարիների Պլեներներին ակտիվորեն մասնակցած և իրենց աշխատանքներով առավել աչքի ընկած տաղանդաշատ երիտասարդ արվեստագետներ:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23