Նորություններ
Շիրակի մարզպետը կրկին այցելեց շին հրապարակ հերևելու աշխատանքների ընթացքին
30.08.2016
Օգոստոսի 30-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Ախուրյան համայնք` տեղում ծանոթանալու երկրաշարժց տուժած անօթևանների համար կառուցվող 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 2016թվականի պետական բյուջեով Շիրակի մարզին հատկացվել է 798մլն դրամ գումար` Ախուրյան համայնքի 3 անավարտ կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, որի արդյունքում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած Ախուրյան համայնքի 104 ընտանիք մինչև տարեվերջ բնակարանամուտ կտոնի : Շենքերից մեկում փորձնական կիրառվում է պոլիուրետան նյութը, ջերմամեկուսացման եղանակով արտաքին և նկուղային պատերի ջերմամեկուսացումն ապահովելու համար, որը կբարձրացնի շենքի ջերմակայունությունը, ինչի հաշվին 30 տոկոսով կրճատվել է ջեռուցիչների տեղադրումը սենյակներում: Շիրակի մարզպետը հորդորեց շինարարներին աշխատանքի տեմպերն չթուլացնել` շինարարական աշխատանքները ժամկետին ավարտելու համար: