Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը կրկին այցելեց շին հրապարակ հերևելու աշխատանքների ընթացքին

30.08.2016

 Օգոստոսի 30-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Ախուրյան համայնք` տեղում ծանոթանալու երկրաշարժց տուժած անօթևանների համար կառուցվող 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 2016թվականի պետական բյուջեով Շիրակի մարզին հատկացվել է 798մլն դրամ գումար` Ախուրյան համայնքի 3 անավարտ կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, որի արդյունքում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած  Ախուրյան համայնքի 104 ընտանիք մինչև տարեվերջ բնակարանամուտ կտոնի : Շենքերից մեկում փորձնական կիրառվում է պոլիուրետան նյութը, ջերմամեկուսացման եղանակով արտաքին և նկուղային պատերի ջերմամեկուսացումն ապահովելու համար, որը կբարձրացնի շենքի ջերմակայունությունը, ինչի հաշվին 30 տոկոսով կրճատվել է ջեռուցիչների տեղադրումը սենյակներում: Շիրակի մարզպետը հորդորեց շինարարներին աշխատանքի տեմպերն  չթուլացնել` շինարարական աշխատանքները ժամկետին ավարտելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:09:44