Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետն ընդունեց <<Բազե 2016>> Համահայկական երիտասարդական խաղերի մասնակիցներին

31.08.2016

 Օգոստոսի 31-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդունեց <<Բազե 2016>> Համահայկական երիտասարդական խաղերի մասնակից Շիրակի ջոկատի անդամներին: Մեր մարզը ներկայացնող ջոկատը մասնակցել էր կարմիր ճակատում: Շիրակի ջոկատից մասնակցում էին 9 անդամ ընդգրկված` շախմատ, Բազե նկար, Բազե պար, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, բրեյն ռինգ մրցույթներում: Շիրակի ջոկատը կարմիր ճակատում համարվել էր լավագույն ջոկատ: Շիրակի ջոկատի անդամները նշել էին մի շարք հաղթանակներ` Լող ներճակատային 1-ին հորիզոնական, շախմատ 3-րդ հորիզոնական, Բրեյն ռինգ միջճակատային 1-ին հորիզոնական, ներճակատային բրեյն ռինգ 3-րդ հորիզոնական, միջճակատային սպորտլանդիա 1-ին հորիզոնական, միջճակատային բազե-բանալի 1-ին հորիզոնական, պարանի ձգում ներճակատային 3-րդ հորիզոնական: Շիրակի մարզպետը շնորհավորեց մասնակիցներին, իր շնորհակալությունը հայտնեց մարզի սպորտային պատիվը կրկին բարձր պահելու համար և երիտասարդներին մաղթեց նորանոր հաջողություններ ուսման մեջ և անձնական կյանքում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23