Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Վլադիմիր Մելքոնյանին նվիրված խաչքարը

31.08.2016

 Օգոստոսի 31-ին Գյումրու թիվ 27 դպրոցի հարևանությամբ` Հայոց մեծ եղեռնի, ահավոր երկրաշարժի և ազատամարտի զոհերի հուշակոթողի հարևանությամբ, ուր սովորել էր ապրիլյան քառօրյանին զոհ դարձած Վլադիմիր Մելքոնյանը, դպրոցի տնօրինության, հարազատների, բարերարների և թաղի բնակիչների աջակցությամբ բացվեց խաչքար հուշաքար: Խաչքարի բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահն անդամների հետ, հյուրեր, դպրոցականներ, քառօրյային զոհված հերոսների ծնողները: Դպրոցի տնօրենի ելույթից հետո տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն, որից հետո ելույթներ ունեցան Շիրակի մարզպետը, քաղաքապետը, զինվորական կոմիսարը: Արարողության մասնակիցները ծաղիկներ դրեցին Վլադիմիրի հուշաքար խաչքարին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25