Նորություններ
Շնորհավորանք Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
01.09.2016
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր. ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմքում դրված է մրցունակ դպրոց կերտելու հրամայականը, ինչից էլ մեծապես կախված է մեր պետության վաղվա հզորությունն ու բարեկեցությունը: Դուք այն սերունդն եք, որ իրագործելու եք ավագների նվիրական իղձերը:
Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների և ուսուցիչների խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք բոլորիս միասնական ու հետևողական աշխատանքով:
Այս նշանակալի տոնի առիթով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորանքներ հղել մարզի և Գյումրու հազարավոր առաջին դասարանցիներին, առաջին կուրսեցիներին, ովքեր ոտք են դնում նոր կյանք, ուր իրենց գերելու են նորն ու գեղեցիկը, հետաքրքիրն ու լուսավորը: Նոր ուսումնական տարում մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ ուսման մեջ:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ